Լրահոս
Հասարակական
13:05
01.01.25
1 081

Տավուշ. Գիշերը չեմ քնում, տկլոր նստում-մտածում եմ՝ էս ի՞նչ ա կատարվում մեզ հետ

Միայն պաշտոնական տվյալով՝ Հայաստանը առնվազն 200 քառակուսի կիլոմետր կենսական նշանակության տարածք է կորցրել: Ադրբեջանական զորքերն են օկուպացրել:  

Մեր երկրի քաղաքական ղեկավարությունը տարածքային կորուստ չի համարում այն, ինչ այս տարի եղավ Տավուշում: Այնտեղ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սահման գծվեց- զատվեց-պատնեշվեց. Ադրբեջանին հանձնվեցին հողեր, որոնք փաստացի Հայաստանինն էին երեք տասնամյակ ու քարտեզով էլ Հայաստանինն էին՝ հանրապետության խորհրդայնացումից առաջ: