Լրահոս
Սպորտ
21:37
20.04.23
155

Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Img default alt hy

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 108 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահել է 96 կգ կշռող ծանրաձողը

Պոկում վարժությունից հետո առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգն է՝ 113 կգ արդյունքով:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի առաջին մոտեցման համար Տաթև Հակոբյանը պատվիրել է 120, իսկ Էմմա Պողոսյանը՝ 115 կգ:

Աղբյուր  ArmSport.am