Լրահոս
Քաղաքական
17:12
19.07.22
80

Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նիստը

Img default alt hy

Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 61-րդ նիստը: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:

«ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից պարգևատրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը։

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 30-ամյակի կապակցությամբ և ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում ներդրած ավանդի և անձնական ներդրման համար ԱՊՀ գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարմինների ղեկավարները և մասնագետները պարգևատրվել են համապատասխան դիպլոմներով և ԱՊՀ գործադիր կոմիտեի շնորհակալագրերով»,- նշված է գրառման մեջ։