Լրահոս
Առողջապահական
20:22
06.11.21
69

«Տաշիր պիցցայի» բոլոր մասնաճյուղերը փակ են. 122 մարդ թունավորվել է

«Տաշիր պիցցա» սննդի կետում թունավորված և հոսպիտալացված մարդկանցից 6-ի վիճակը ծանր է, 21 երեխաների վիճակը միջին ծանրության է: Այս պահին բուժումը շարունակում է 88 մարդ, թունավորվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի:

«Տաշիր պիցցայի» ներկայացուցիչը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում չի հերքել տեղեկությունը, որ բոլոր թունավորվածների պատվիրած սննդում հավի միս ու հազար է եղել: