Լրահոս
Տնտեսական
19:35
23.12.24
851

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմել է 395.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  496.33 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.93 դրամ (աճել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 399 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում է 415-421 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.70-3.90 դրամով, վաճառվում է 3.95-4.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 397.5 դրամով:

Եվրոն գնվում է 412-413 դրամով, վաճառվում է 416.5-417 դրամով:

Ռուբլին գնվում է 3.83 դրամով, վաճառվում է 3.92-3.95 դրամով: