Լրահոս
Հասարակական
21:30
25.12.22
164

Սյունիքի մարզպետը հանդիպել է Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին

Img default alt hy

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։

Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։

Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին միասին դիմագրավելու համար։