Լրահոս
Իրավական
22:56
09.06.23
117

Սյունեցի տղամարդու սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինվորի դատը սկսվել է

Կապանում սկսվել է ադրբեջանցի երկու դիվերսանտներից այն մեկի դատավարությունը, որը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար:

Դռնփակ դատական նիստում Հուսեյն Ախունդովը ընդունել է մեղքը, զղջացել կատարվածի համար:

«Ազատության» թղթակիցը Կապանից հայտնում է. «Նիստի սկզբում միջադեպ տեղի ունեցավ. սպանված կապանցու դուստրը, տեսնելով հոր սպանության համար մեղադրվող ադրբեջանցուն, հեռախոսը նետեց նրա ուղղությամբ»:

Երկու ամիս առաջ Նախիջևանից Հայաստան ներթափանցած և բնակիչների կողմից վնասազերծված ադրբեջանցի մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը, ավելի վաղ դատապարտվել էր 11.5 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել միայն պետական սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք տեղափոխելու համար։