Լրահոս
Տարածաշրջան
18:17
04.06.23
133

Ստամբուլում ավարտվել են Էրդողան-Ստոլտենբերգ բանակցությունները

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։

Ինչպես լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, դրանք տևել են մոտ մեկուկես ժամ։ Արդյունքների մասին մամուլի համար հայտարարություններ չեն լինի։

Բանակցությունների հիմնական թեման եղել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ անդիպմանը մասնակցել են  Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Թուրքիայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Վերջինս, ըստ թուրքական լրատվամիջոցների, մոտ ժամանակներս կարող է նշանակվել հետախուզության ղեկավարի պաշտոնում։

Թուրքիան շարունակում է արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մասնավորապես պահանջելով արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ ակտիվիստներին, ովքեր քաղաքական ապաստան են ստացել այս երկրում։ Ի պատասխան՝ Ստոկհոլմը պնդում է, որ իրենք կատարել են Անկարայի բոլոր պայմանները՝  Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ կոնկրետ անձանց Թուրքիա արտահանձնելու հարցը պետք է որոշի միայն շվեդական դատարանը, այդ հարցը դուրս է կառավարության  իրավասությունից։