Լրահոս
Քաղաքական
15:42
20.10.25
100

Ստացվում է՝ ԱԺ փոխնախագահն արդեն գիտեր, որ Վարդան Ղուկասյանին պետք է կալանավորեն. Սուքոյան

Img default alt hy

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գրել է․
«Տեսնենք առաջինը ով քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:

Ստացվում է, որ սա արդեն գիտի, որ Վարդան Ղուկասյանին պետք է կալանավորեն։
Այսինքն՝ սրա համար դատարան և օրենք գոյություն չունի։

Կամ եթե գոյություն ունի, ապա դա այն դատարանն է, որը գործում է իրենց ցուցումներով»: