Լրահոս
Իրավական
13:30
04.06.23
127

Սպիտակցի 18-ամյա բնակչի մոտ սառը զենք է հայտնաբերվել

Img default alt hy

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հայտնում են ոստիկանությունից:

Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: