Լրահոս
Հասարակական
19:15
21.10.25
133

Սպասվում է կարճատև անձրև

Img default alt hy

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 22-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։