Լրահոս
Հասարակական
16:00
20.04.23
207

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

Img default alt hy

Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 21-ին, 24-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլ 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-ին, 23-ին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ին, 21-ին կնվազի 4-6 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։