Լրահոս
Հասարակական
21:35
13.10.25
196

Սպանություն՝ գազարի դաշտում, դանակահարություն՝ եկեղեցում. դաժանություններ է կատարվում Կոտայքում

Արամուսի գազարի դաշտում ամուսինների սպանության ենթադրյալ հեղինակը տասը տարվա վիրավորանք է ունեցել հարևաններից: Այսօր «Հայլուր»-ի թղթակցի հետ զրույցում հանցագործության այս մոտիվն են առաջ քաշել արամուսցիները: Կիրակի տեղի ունեցած այդ ողբերգության նախօրեին էլ Կոտայքը ցնցվել էր Չարենցավանի եկեղեցում տեղի ունեցած աննախադեպ սպանությունից: 5 օրվա մեջ այդ մարզում նաև արյունոտ այլ միջադեպեր էին եղել՝ բարեբախտաբար, առանց զոհերի: