Լրահոս
Հասարակական
22:10
24.07.22
419

Սպանություն` Արմավիրի մարզում. հայրը դանակով հարվածել է 30-ամյա որդուն

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:

Այս պահին սպանվածի տանը զննություն են կատարում քննիչները՝ Վաղարշապատի քննչական վարչության պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ:

Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:

Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն: