Լրահոս
Հայաստան
13:52
21.03.22
338

Սուտը կքրեականացվի՞․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել

Ազգային  ժողովում լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ասել է, որ սուտը քրեականացնելու վերաբերյալ նախագիծ են դրել շրջանառության մեջ։

«Քանի որ հնչեց մտահոգություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են գալ և օրինակ՝ այս նախագծի ընդունման և դրա իրացման դեպքում սուտ տեղեկություն հայտնել, ուզում եմ տեղեկացնել, որ գործընկերներիս հետ մենք նախագիծ էինք դրել շրջանառության  մեջ՝ սուտը քրեականացնելու վերաբերյալ»։

Պատգամավորը հավելել է, որ նախագիծը ԱԺ-ում դեռ չի քննարկվել, բայց կառավարութունից ստացել են խոստունալից դիրքորոշում։

«Կառավարությունն ասել է, որ դեմ է այդ նախագծին, քանի որ դա կսահմանափակի խոսքի ազատությունը,- ասել է պատգամավորը և ի պատասխան ներկաների զարմացած արձագանքին, թե ինչ անհիմն դիրքորոշում է, ավելացրել է,- ամենայն լրջությամբ եմ հայտնում, զուտ ուզեցի տեղեկացնեմ»: