Լրահոս
Հասարակական
16:20
14.08.22
155

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա, պայթուցիկները դեռ շարունակում են պայթել. ԱԻՆ

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

ԱԻՆ-ը աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 30 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։