Լրահոս
Հասարակական
17:45
22.01.23
153

Կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Img default alt hy

Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։