Լրահոս
Աշխարհ
11:45
10.11.22
254

Սուպերհամակարգիչը կանխագուշակել է աշխարհի վերջը

Img default alt hy

World One սուպերհամակարգիչը, որը նախատեսված է քաղաքակրթական օրինաչափությունները կանխատեսելու համար, որոշել է մարդկության անհետացման ժամկետը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրում է The Daily Star-ի բրիտանական հրատարակությունը:

1970-ականներին Հռոմի ակումբի կողմից պատվիրված մեքենան հաշվարկել է, որ քաղաքակրթությունը կփլուզվի 2050 թվականին: Աշխարհի վերջի պատճառը լինելու է մարդկանց գործունեությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի աղտոտումը և դրա բացասական հետևանքները։

«Մոտավորապես 2040-ից 2050 թվականներին այս մոլորակի վրա քաղաքակիրթ կյանքն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ»,- ասվում է կանխատեսման մեջ:

Նույնիսկ «էկոլոգիապես մաքուր» մեքենաների լիարժեք անցումը և ծնելիության խիստ վերահսկողությունը չեն շտկելու իրավիճակը դեպի լավը: The Daily Star-ը նաև հիշեցնում է, որ World One-ի 2020 թվականի կանխատեսումը պնդում էր, որ մոլորակի վիճակը «չափազանց կրիտիկական» է լինելու։

Ավելի վաղ կլիմայագետ Յոհան Ռոքստրյոմը հայտարարել էր, որ 50 տարուց էլ քիչ անց Բրազիլիայից, Հնդկաստանից, Աֆրիկայի որոշ մասերից և Մերձավոր Արևելքից ջերմաստիճանի բարձրացման պատճառով զանգվածային արտագաղթ կարող է սկսվել։ Գիտնականի կանխատեսումների համաձայն՝ 2,4 աստիճան տաքացումը Երկրին սպառնում է անկանխատեսելի ու «աղետալի» հետևանքներ և կստեղծի բոլորովին նոր կենսապայմաններ։ Հավանաբար, մոլորակի մի մասը կդադարի բնակելի լինել։