Լրահոս
Միջազգային
14:35
20.04.23
80

Սուդանում արյունալի մարտերից հայեր չեն տուժել, հայկական եկեղեցին չի վնասվել

Սուդանում արյունալի մարտերի պատճառով հայեր չեն տուժել: Մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանի փոքրաթիվ հայ համայնքի հետ: Այս պահին Սուդանում են Հայաստանի մի քանի քաղաքացիներ, որոնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: Մայրաքաղաք Խարթումում գտնվող հայկական եկեղեցին նույնպես չի վնասվել։