Լրահոս
Աշխարհ
23:50
18.07.22
139

Սոմալիում ինքնաթիռ է կործանվել․ դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել

Img default alt hy

Jubba Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հուլիսի 18-ին, մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է այրվող շրջված ինքնաթիռնը ընկած թռիչքուղու մոտ՝ թանձր ծուխը թափվում է դեպի վեր, հրշեջները հանգցնում են կրակը։ Վթարի ժամանակ ինքնաթիռի թևերը պոկվել են։

Ինքնաթիռում եղել է 30 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, երեք մարդ վիրավորվել է։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։