Լրահոս
Միջազգային
19:54
28.02.22
220

Սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

Img default alt hy

Բելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը պետք է լինի վերջնականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրին հղումով։ 

«Հենց նոր մտանք, սկսվել է բանակցությունների երրորդ փուլը, սա, ենթադրաբար, վերջնականը կլինի»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են ավելի քան չորս ժամ, երկու ընդմիջում է արվել։