Լրահոս
Սպորտ
17:30
22.01.23
149

Սկոլարին դեմ է, որ Էնրիկեն գլխավորի Բրազիլիայի հավաքականը

Img default alt hy

Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին քննադատել է Լուիս Էնրիկեի հնարավոր նշանակումը որպես մարզիչ։

Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, որ հարավամերիկյան հավաքականը պետք է եվրոպացի մասնագետ հրավիրի։

«Նա տիտղոսներ ունի՞: Եթե ​​այո, ապա որքանո՞վ են դրանք նշանակալի: Ինձ թվում է, որ ավելի արդյունավետ կլինի հրավիրել հարավամերիկացու, քան այդ պաշտոնը վստահել եվրոպացուն»,- մեջբերում է Սկոլարիին As-ը։

Նշենք, որ Լուիս Էնրիկեն այժմ առանց աշխատանքի։ Մասնագետը հեռացել է Իսպանիայի հավաքականից Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո։

Աղբյուր  ArmSport.am