Լրահոս
Քաղաքական
23:50
14.10.25
153

Սկանդալ՝ ՔՊ-ում. Շենգավիթի ոսկե մեդալակիր նախկին թաղապետը լքում է Փաշինյանի կուսակցությունը

Սկանդալ է հասունանում «Քաղաքացիական պայմանագրի» ներսում: Երեք տարի առաջ անբասիր աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանից ոսկե մեդալ ստացած Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որ այս պահին տնային կալանքի տակ է, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: 

Ֆեյսբուքյան իր էջում Մկրտչյանը գրել է, որ վերջին ամիսներին շատ է զգացել Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը: Ոչ մի բառ չի գրել իր անվան շուրջ պտտվող աղմկոտ պատմությունների մասին: