Լրահոս
Հասարակական
17:00
11.08.22
362

Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը

Img default alt hy

Սիսիանում անցկացվել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը, որի մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Այն կազմակերպել են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

Փառատոնն իրականություն է դարձել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի զգալի ֆինանսական աջակցությամբ։

Սիսիանի կենտրոնական հրապարակում ու հարակից փողոցներում տեղադրված տաղավարներում ներկայացվել են հայ և իրանական արտադրանք, նաև խոհանոցը, ձեռագործ արհեստների նմուշներ։ Ներկա են եղել հյուրեր ու զբոսաշրջիկներ մարզի և ՀՀ այլ բնակավայրերից, արտասահմանից։

Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական համարներով, սիսիանցի ու մայրաքաղաքից ժամանած («Բերդ» պարային համույթ) կատարողների ելույթներով։

Հանդիսավոր բացման արարողությանը ներկաներին ողջունել են Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանատան, նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մարզպետը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցադրանքին ու տեղի արտադրողներին։

Միջոցառումը շարունակվել է մինչ ուշ երեկո, իսկ դրա երկրորդ մասը օգոստոսի 11-ի գիշերը տեղափոխվել է «Զորաց քարեր», որտեղ այցելուները դիմավորել են հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։