Լրահոս
Միջազգային
19:25
28.02.22
237

Շվեյցարիան փակել է երկինքը ՌԴ-ից թռիչքների համար

Շվեյցարիան Երևանի ժամանակով 17։00-ից փակում է երկինքը Ռուսաստանից իրականացվող բոլոր թռիչքների համար։ Սահմանափակումները վերաբերում են բոլոր ինքնաթիռներին, որոնք որևէ առնչություն ունեն Ռուսաստանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարությանը։

Նշվում է, որ բացառություն են լինելու հումանիտար, բժշկական և դիվանագիտական կարիքների համար նախատեսված թռիչքները։

Շվեյցարիայի ոստիկանության և արդարադատության նախարար Կարին Քելեր-Սուտերն էլ հայտարարել է, որ կարգելվի հինգ ռուս «օլիգարխների» մուտքը երկիր։

«Դաշնային խորհուրդը նաև մուտքի արգելք է սահմանել Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ռուսաստանցի օլիգարխների համար», - ասել է նա։

Նախարարի խոսքով՝ նրանց անունները գաղտնիության նկատառումներով չեն բացահայտվում։

Շվեյցարիան, ի դեպ, 1815 թվականից ի վեր առաջին անգամ է խախտել չեզոքությունը և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։