Լրահոս
Արցախ
22:16
23.12.22
235

Շրջափակված Արցախում վառել են տոնածառի լույսերը

Img default alt hy

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ և 13 օր շրջափակման մեջ լինելուն, Ստեփանակերտում երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր, որի մասնակիցները նաև հայկական քոչարի են պարել:

Մանուկներին ամանորյա տրամադրություն պարգևելու համար նրանց են այցելել մուլտֆիլմերի հերոսներ, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Նրանք շնորհավորել են ներկաներին՝ մաղթելով, որ 2023 թվականն արցախցիների համար լինի խաղաղության, բարեբերության, լիության, առատության ու արևշատության տարի:

Ստեփանակերտի քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Տաթևիկ Բալայանի խոսքով՝ քաղաքապետարանի կողմից նախատեսվում է դեկտեմբերի 31-ի առավոտյան մայրաքաղաքի երեխաներին նվերներ բաժանել: