Լրահոս
Քաղաքական
21:52
07.06.23
83

«Շոշափելի առաջընթաց» կա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում. Փաշինյանը՝ Սոչիում

Տարածաշրջանի տրասպորտային ուղիների ապաշրջափակման հարցում «շոշափելի առաջընթաց» է նկատում Հայաստանի վարչապետը: Նա գոհ է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների՝ մոսկովյան վերջին հանդիպման արդյունքից:

Այս մասին Փաշինյանը ասել է այսօր Սոչիում ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակող հանդիպմանը Հայաստանը կոնկրետ առաջարկներ է արել, և հուսով է, որ այդ առաջարկները կընդունվեն։