Լրահոս
Հասարակական
15:28
26.01.23
295

ՇՕ բրիգադով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ․ ԲԿ-ի պարզաբանումը

Img default alt hy

Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են ԲԿ-ից։ Միաժամանակ տեղեկացնում են․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին»:

Հիշեցնենք, որ այսօր լուր էր տարածվել, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 8 ամսական աղջնակ։