Լրահոս
Հասարակական
13:25
10.01.25
787

Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը: 
 
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն»:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված  քաղաքացիները նշել են, որ վթարի պատճառը եղել է «Howo» բեռնատարի վարորդի ինքնազգացողության վատացումը