Լրահոս
Հասարակական
22:30
30.12.24
972

Շիրակի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։