Լրահոս
Միջազգային
09:20
22.02.25
162

Շիկահեր ողբերգություն.Բիբասների մարմիններն ընդունելուց հետո Նեթանյահուն սպառնում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

 

ՀԱՄԱՍ-ի մոտ տնվող պատանդների վերջին՝ 6 հոգանոց խումբը վաղը կվերադառնա Իսրայել: Սա վերջին փոխանակումը կլինի Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում: Երեկ 4 պատանդի մարմին է վերադարձվել: Նիր Օզից առևանգված ընտանիքի անդամների՝ սպանված երեխաների, նրանց մոր և մի տարեց տղամարդու մարմին են փոխանցել Իսրայելին: Սակայն Թել Ավիվը մեղադրում է «ՀԱՄԱՍ»-ին Շիրի Բիբասի մարմինը չվերադարձնելու համար: Բանն այն է, որ երեխաների մոր մարմինը չի նույնականացվել: