Լրահոս
Հայաստան
09:51
22.03.22
100

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են BMW-ն, Kia Forte-ն, Volkswagen-ը, ГАЗ 3110-ն ու ЗИЛ-ը

Img default alt hy

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Նշված հատվածում մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բախվել էին BMW, Kia Forte, Volkswagen, ГАЗ 3110 մակնիշի և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկային:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: