Լրահոս
Քաղաքական
20:10
08.01.25
523

Շատ լուրջ արհավիրք է մոտենում, Հայաստանն այսքան մոտ չի եղել կործանման. կոնսոլիդացիայի ժամանակն է

Հնարավոր է՝ մինչև հունվարի 20-ը մինչ Թրամփը ոտք կդնի Սպիտակ տուն, Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ՝ գործող նախագահ Ջո Բայդենի թույլտվությամբ: Այս կարծիքն ունի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը: Նրա համոզմամբ՝ Բայդենն ուզում է փոթորկված Հարավային Կովկաս ժառանգել Թրամփին, որը պատերազմները կանգնեցնելու հավակնությամբ է իշխանության գալիս: Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարն այսօր հաստատել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվելու. արդյո՞ք մինչև Բայդենի հեռանալը, Միրզոյանը չի բացահայտել: Բալասանյանը կարծում է՝ ժամանակն է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմի: