Լրահոս
Առողջապահական
17:33
19.02.25
321

Շարժական մամոգրաֆը Մարտունիում է․ ՀՀ-ի 4 մարզում հետազոտվել է 32 100 կին, 285-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ

Img default alt hy

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆն այժմ Մարտունիում է: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 «Կրծքագեղձի սքրինինգային անվճար հետազոտություն կարող են անցնել 45-68 տարեկան կանայք, որևէ խնդիր հայտնաբերվելու դեպքում ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ևս իրականացվում են պետական պատվերով:

 Ծրագրի վերջին փոփոխությամբ` իմունահյուսվածաբանական հետազոտությունը ևս պետպատվերի շրջանակում է կատարվում:

 Ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32100 կին, 285-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ` վաղ փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ: