Լրահոս
Հասարակական
20:43
18.04.23
121

Սևան-Երևան մայրուղին փակել են այրված զինծառայողների հարազատները

Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված 15 զինծառայողների հարազատները այսօր փակել են Սևան-Երևան մայրուղին: Նրանց փաստաբանը հայտնել է, որ այսօր դեպքի վայրում ծնողները մասնակցել են քննչական գործողությունների: Վերադարձի ճանապարհին որոշել են երկկողմանի փակել մայրուղին՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ՝ պարզելու, թե ինչու երեք ամիս անց գործը բացահայտված չէ: