Լրահոս
Աշխարհ
20:12
21.04.25
186

Սև օր՝ Վատիկանում. Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին ցանկությունն ու մահը

 

Մահացել է Հռոմի պապը: Վերջին անգամ Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին դիմել է երեկ՝ Զատկի պատգամով՝ խաղաղության ցանկությամբ: Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ կմնա որպես հեղափոխական: Նրա բարեփոխումներն ընդունեցին նաև առավել պահպանողական կաթոլիկները: Նա դարձավ Նոր աշխարհում և Հարավային կիսագնդում ծնված առաջին պոնտիֆիկոսը։ Սիրիայից Գրիգոր Երրորդ պապից հետո գրեթե մեկուկես հազար տարի Սուրբ Աթոռը զբաղեցնում էին բացառապես եվրոպական ծագում ունեցող քահանաները։ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ Վատիկանը 9-օրյա սուգ է հայտարարել: