Լրահոս
Սպորտ
19:00
03.06.23
102

Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն

Img default alt hy

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա։

Ֆրանսիական ակումբը շնորհակալություն է հայտնել Սերխիո Ռամոսին երկու մրցաշրջանի ընթացքում թիմի գույները պաշտպանելու համար։

Ռամոսը ՊՍԺ էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից՝ 2021 թվականի ամռանը։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ավելի վաղ հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմից կհեռանա նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։