Լրահոս
Միջազգային
22:25
14.10.25
301

Սերբիայի նախագահը ֆոն դեր Լեյենին ծաղիկներով է դիմավորել Բելգրադի օդանավակայանում

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեքշաբթի երեկոյան Բելգրադի օդանավակայանում ծաղիկներով է դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման հույս հայտնել:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԵՀ Նախագահն աշխատանքային այց է կատարում Արեւմտյան Բալկանների երկրներ։ Այսօր երեկոյան նա ժամանել Է Բելգրադ, որտեղ «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում նրան հանդիսավոր կերպով դիմավորել է սերբական պետության ղեկավարը՝ ծաղկեփնջով:

«Մեծ հաճույքով եմ ջերմորեն ողջունում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Բելգրադում։ Նրա յուրաքանչյուր այցը հատուկ նշանակություն ունի Սերբիայի համար և ներկայացնում է ևս մեկ քայլ մեր երկրի և ԵՄ-ի միջև համագործակցության և վստահության ամրապնդման ուղղությամբ։ Մենք կքննարկենք մեր եվրոպական ուղու ռազմավարական կարևոր հարցեր, բարեփոխումներ, եվրոպական ընդլայնման քաղաքականության ներկայիս պահը և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համատեղ ջանքերը», - գրել Է Վուչիչը Instagram-ում:

Սերբիայի նախագահը հրապարակել է հանդիպման լուսանկարը և հատուկ շնորհակալություն հայտնել ֆոն դեր Լեյենին բարեփոխումների և զարգացման ճանապարհին պաշտոնական Բելգրադին ցուցաբերած անձնական ներդրման և տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով. «Բարի գալուստ Սերբիա, սիրելի՛ Ուրսուլա»։

Չորեքշաբթի նշանակված են ԵՀ ղեկավարի դիմավորման արարողությունը «Սերբիայի պալատ» կառավարական համալիրի մոտ եւ Վուչիչի բանակցությունները ֆոն դեր Լյայենի հետ նեղ ձեւաչափով:

Արևմտյան Բալկանների հինգ երկրներ՝ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Սերբիան, ունեն ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածուների կարգավիճակ: Միանալու հայտ է ներկայացրել նաև ինքնահռչակ Կոսովոն։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին անդամակցելու բավական երկար ճանապարհի սկիզբն է միայն։  Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 - ից, Չեռնոգորիան՝ 2010-ից, իսկ Սերբիան՝ 2012-ից։  

Վերջին պահին ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան, դա տեղի է ունեցել 2013 թվականին, ընդ որում գործընթացը տեւել է տասը տարի։