Լրահոս
Հասարակական
20:45
18.09.25
112

Փակ է լինելու Նուբարաշենի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված:

Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով: