Լրահոս
Հասարակական
16:07
24.12.22
210

Սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղի տներից մեկը, որպեսզի օգնություն ցուցաբերի այնտեղ գտնվող քաղաքացուն, սակայն դռան և հեռախոսազանգերին քաղաքացին չի արձագանքել։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տաշիրի ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի մուտքի դուռը։ Մտնելով ներս, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 83-ամյա Սեդա Մ․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։