Լրահոս
Հայաստան
21:30
05.08.21
37

«Սենց աշխատել չի լինի». Աժ փոխնախագահի ընտրությունն այսօր տապալվեց

Հայաստանի նորընտիր խորհրդարանը երեկվանից չի կարողանում Ազգային ժողովի 3-րդ փոխնախագահ ընտրել: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած թեկնածու Իշխան Սաղաթելյանին փոխխոսնակ ընտրելու համար այսօր կայացած երկու քվեարկություններն էլ տապալվել են:

Առաջինի ժամանակ 1 ձայն է պակասել: Երկրորդ քվեարկությունն ավելի դրամատիկ ընթացք է ստացել: Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 49-ը՝ կողմ, նույնքանն էլ դեմ են եղել, որ Սաղաթելյանը ընտրվի: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչել։ ՔՊ ու Հայաստան խմբակցություները՝ քվեարկությունները տապալելու համար միմյանց են մեղադրում:

ՔՊ-ն նախապես հայտարարել էր, որ անհրաժեշտ ձայներ կապահով, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի՝ ԱԺ փոխնախագահ: Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ դաշինքից մեկ բացակա է եղել ու ՔՊ-ն դրա մասին իմացել է: Քվեարկության երրորդ փորձը վաղն է: