Լրահոս
Իրավական
16:04
26.01.23
235

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը

Img default alt hy

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«Դուք հավանաբար չեք հավատա, բայց դեռևս մնացել են երևույթներ, որոնցից ես իրոք զարմանում եմ:

Սա տեսնելուց հետո ես դեռ ապշած եմ:

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը: Երևի աշխարհի որևէ պետությունում նման ծանր դեպք պատահած չի լինի»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրել է, որ դատավոր դառնալու պահից փաստաբանական արտոնագիրը կասեցվում է.

«ՍԴ դատավոր Ս.Սաֆարյանը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Զավեշտը նաև այն բանում է, որ բացի նրանից, որ նա չգիտի, որ չի կարելի դա անել, այլ նաև չգիտի, որ դատավոր դառնալու պահից իր փաստաբանական արտոնագիրը կասեցված է և այս վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության: Որ ասում եմ, էս դավաճանները ՍԴ-ն սարքեցին կանալիզացիայի լյուկ, չեք հավատում: Մարդ ամաչումա դրանց դիմում ներկայացնի»: