Լրահոս
Հասարակական
22:00
07.08.22
223

Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սբ. Սարգիս եկեղեցու դիմաց՝ ժայռ տակ, տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ դժբախտ պատահարի. բարձրությունից տղամարդը անզգուշաբար ցած է ընկել:

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: