Լրահոս
Աշխարհ
18:00
13.08.22
142

«Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակին դանակահարել են

Հնդկական ծագում ունեցող բրիտանացի հայտնի գրող Սալման Ռուշդին Նյու Յորքում միջոցառման ժամանակ հարձակման է ենթարկվել:

Նա պատրաստվում էր դասախոսություն կարդալ, երբ բեմ է բարձրացել մի մարդ ու դանակով հարվածել նրա պարանոցին։ Ոստիկանները նրան անմիջապես ձերբակալել են։ 

Սալման Ռուշդին ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Գրողը «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակն է, որտեղ, որոշ մուսուլմանների կարծիքով, Մուհամեդ մարգարեի կերպարը բացասական է ներկայացված։