Լրահոս
Աշխարհ
13:11
23.12.24
289

Սարսափելի վթար՝ Մոսկվայում. հրշեջ մեքենան հարվածել է ավտոբուսին

 

15 մարդ է տուժել կիրակի երկոյան Մոսկվայում տեղի ունեցած վթարի հետևանքով: Մարշալ Գոլովանով փողոցի և Նովոչերկասկի բուլվարի խաչմերուկում հրշեջ մեքնենան բախվել է ավտոբուսին, որից հետո մարդին դուրս են թռչել ավտոբուսից: Այդ պահը արձանագրել է նաև խաչմերուկում տեղադրված տեսախցիկը: Ականատես վարորդներից մեկի խոսքով՝ ուղղաթիռով են տուժածներին հասցրել հիվանդանոց: