Լրահոս
Հասարակական
19:29
21.02.25
180

Սարսափելի վիճակ՝ Ավինյանների եռահարկ առանձնատան մոտ. ո՞վ է ստիպել Կամազի վարորդին աղ ցանել այնտեղ

Քաղաքը կոլապսի մեջ էր դեռ հինգշաբթի երեկոյան: Հանրային տրանսպորտ և տաքսի գտնելը ճոխություն էր: Բազմաթիվ վթարներ են երեկ եղել մայրաքաղաքում: Դրանցից մեկն էլ Նորք Մարաշում էր: Ավինյաններին պատկանող տան ճանապարհին կայանված մեքենաներին էր բախվել Երևանի քաղաքապետարանին պատկանող բեռնատարը:

Բախումից մեքենաներից մեկում նստած կինը կոտրվածքներ է ստացել, այսօր նրան վիրահատել են: Բեռնատարի վարորդի հետ բացառիկ հարցազրույց է արել «Հայլուր»-ը:

Վարորդ Ռոբերտը Լիլիթ Խալաթյանին վստահեցրել է, թե վթարի մեղավորը ինքը չէր: «Հայլուր»-ը պարզել է, որ անիվները ձմեռային չեն եղել: