Լրահոս
Միջազգային
19:20
08.01.25
555

Սարսափելի հրդեհներ՝ հայաշատ Լոս Անջելեսում. տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ լրատվամիջոցների՝ ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել: Իրավիճակը բարդացնում է ուժգին քամին, որը տարածում է կրակը։ Վտանգի տակ է հայտնվել մոտ 15 հազար շենք: Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ տարհանման գոտում է նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը: Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։ Փասադենայում և Ալթադենայում, որտեղ շատ հայեր են ապրում, կրակը տարածվել է արդեն մոտ 200 հա տարածքում: Բնակչությունը տարհանվում է: Փասադենայում գտնվող գիդ Կարինե Փանոսյանը, որ հրդեհի վայրից 500 մետր է հեռու, «Հայլուր»-ին մանրամասներ է հայտնել