Լրահոս
Հասարակական
13:19
21.02.25
212

Սարսափելի գիշերից հետո Ավինյանը կոչ է անում երևանցիներին տնից դուրս չգալ

 

Քաղաքը կոլապսի մեջ էր հինգշաբթի երեկոյան: Հանրային տրանսպորտ և տաքսի գտնելը ճոխություն էր: Մարդիկ տուն էին հասնում մի քանի ժամում՝ ձնոտ ճանապարհն անցնելով հիմնականում ոտքով: Փողոցներին կուտակված ձյան հետևանքով աննախադեպ շատ վթարներ են եղել երեկ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ տարիներ առաջ նախկին քաղաքապետին ուղարկում էր փողոց՝ բահով ձյուն մաքրելու, միայն գիշերը ժամը 23-ին հայտնվեց ֆեյսբուքյան լայվում՝ մի բեռնատարի ֆոնին ու սկսեց պատմել, թե ինչ անսպասելի առատ է տեղացել ձյունը՝ խնդիրներ առաջացնելով իրենց համար: