Լրահոս
Իրավական
13:31
16.10.25
167

Սամվել Կարապետյանի կալանքը 30 օրով երկարաձգվել է. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը

 

Գործարար Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ ևս մեկ ամիս: Ավելի քան երկու օր գործը քննած դատավոր Վահե Դոլմազյանը մասամբ է բավարարել քննիչի միջնորդությունը: Սամվել Կարապետյանին առաջադրված նոր տնտեսական բնույթի մեղադրանքները նույնիսկ կասկածի շեմը չեն հաղթահարել, ասել է Կարապետյանի փաստաբանը: