Լրահոս
Իրավական
14:26
14.10.25
460

Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը․ փաստաբան

Img default alt hy

Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: 

Այս մասին այսօր ասուլիսին ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը»,- ասել է նա:

Փաստաբանը նշել է, որ մինչև հունիսի 17-ը Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է։

«ՀՀ կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար»,- ասել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: